Արտաքին 1 տարի առաջ - 20:21 01-10-2025

Թուրքիայի և Իրանի միջև բացվելու է նոր սահմանային անցակետ

Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալե շրջանի և Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Սալմաստ քաղաքի միջև նախատեսվում է բացել 4-րդ սահմանային անցակետը։

Նոր անցակետը կգործի Քուզարեշ–Գելինջիք տարածքում՝ Բազերգան, Ռազի և Սերվից հետո դառնալով երկու երկրների միջև հերթական սահմանային անցակետը։

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Քայհան Թյուրքմենօղլուն հայտնել է, որ տեղում արդեն անցկացվել են տեխնիկական ուսումնասիրություններ երկու երկրների մասնագետների մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ոչ միայն կխթանի առևտուրը, այլև կնպաստի սահմանային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմեդ Հասան Հաբիբօլլահզադեն նշել է, որ կողմերի միջև քննարկումներ են արդեն տեղի ունեցել նոր անցակետի տեղակայման ու մաքսային ենթակառուցվածքների վերաբերյալ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջիկայում արագացնել այդ գործընթացը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին