ԱՄՆ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը զինվորականներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ գլոբալ ռիսկերը աճում են, իսկ հակառակորդները ներկայում ավելի միասնական են։
«Մենք պետք է միավորվենք նույնքան վճռականությամբ։ Թեկուզ ձգտելով խաղաղության՝ պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի»,- նշել է Քեյնը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները խաղաղությունը պահելու համար պետք է բարձրացնի իր ռազմական պատրաստականությունը։