Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:41 30-09-2025

Ինչն ա ձեզ տենց անհանգստացրել, որ օրենքի դեմ պայքար եք մղում. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ–ին

ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած ՔՕ-ում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Հայաստան» խմբակցության ղպատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՔՊ-ականներիցհետաքրքրվեց՝ ո՞րն է խնդիրը, որ ընդդիմանում են հոդվածի։ «Միակ խելքին մոտ բանը, որ ասում եք, այն է, որ այսպիսի հոդված արդեն կա՝ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը։ Ի՞նչ է ասում 136-րդ հոդվածը, ասում է՝ ցեղասպանության ուրացումը քրեականացվում է, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա, անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով:

Ավելի պարզ հայերենով բացատրեմ, եթե այս նպատակը չկա, ցեղասպանության ժխտումը չի քրեականացվել: Իսկ ցեղասպանության ժխտումը մեր մոտ քրեականացվա՞ծ է, եթե ցեղասպանությունը իրականացրած երկիրը այդպես նախապայման է դրել ու պետական պաշտոնյան ուղղակի դա ասում է՝ առանց այս նպատակների: Չէ, քրեականացված չի։ Մենք ասում ենք՝ քրեականացրեք, եթե դուք այդ ուրացման քաղաքականությունը չեք վարում, եթե դուք այդ նախապայմանը չեք կատարում, ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչն է ձեզ այդպես անհանգստացրել, որ այսպես հերոսաբար պայքար եք մղում ԱԺ խրամատներում այս օրենքի դեմ։

Ինչի՞ց եք այդպես անհանգստացել, ընդհանրապես հայ մարդը այս օրենքի հետ ի՞նչ խնդիր կարող է ունենալ, կարո՞ղ եմ իմանալ»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է