Ներքին Միտք 2 ամիս առաջ - 16:39 30-03-2026

Դադարեք ձեզ զոհի տեղ դնել, մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ուզում է ձեզ դատարանում տեսնել. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Ցեխոտ դեմքով կինը Իսպանիայի թագուհին է։



2024 թվականի նոյեմբերի սկզբին Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան հարձակման ենթարկվեցին զայրացած ամբոխի կողմից։

Իսպանիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղներից հետո (որոնք հարյուրավոր զոհերի պատճառ դարձան), թագավորական զույգը այցելեց ամենաշատ տուժած քաղաքներից մեկը՝ Պայպորտա։

Տեղի բնակիչները, ովքեր ծայրահեղ հուսահատված էին իշխանությունների ուշացած արձագանքից, թագավորական շքախմբին դիմավորեցին «Մարդասպաննե՛ր» վանկարկումներով։ Ամբոխը սկսեց նրանց վրա ցեխ, քարեր և տարբեր առարկաներ նետել։ Թագավորի և թագուհու դեմքերն ու հագուստը պատվեցին ցեխով։

Թագավորի թիկնապահները փորձում էին հովանոցներով պաշտպանել նրան, սակայն Ֆելիպե VI-ը հրաժարվեց հեռանալ և մոտ մեկ ժամ մնաց ամբոխի մեջ՝ փորձելով լսել մարդկանց ու հանդարտեցնել նրանց։ Սա կանխեց իրավիճակի հետագա սրումը հենց տեղում։

Ուշադրություն՝ թագավորի թիկնազորից որևէ մեկը որևէ քաղաքացու չհարվածեց։

Միջադեպից օրեր անց Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալեց երեք տեղացի բնակիչների։ Նրանց մեղադրանք առաջադրվեց թագավորական շքախմբի վրա հարձակվելու և գույքը (մասնավորապես՝ վարչապետի մեքենան) վնասելու համար։

Ձերբակալվածները ներկայացան դատարան, սակայն շուտով ազատ արձակվեցին՝ ստորագրությամբ (չհեռանալու պայմանով), քանի դեռ հետաքննությունը շարունակվում է։

Որևէ մեկը Տերունական աղոթքի պահին գետին չտապալվեց ու ցուցադրաբար բերման չենթարկվեց։
Իսպանիայի օրենսդրությամբ պետության գլխի վրա հարձակումը լուրջ հանցանք է, բայց հաշվի առնելով աղետի հուզական ֆոնը՝ դատարանը դեռևս վերջնական խիստ դատավճիռներ չի կայացրել։

Որովհետև այսպիսի դեպքերում միայն օրենքի տառը չի, որ կարևոր է։ Կարևոր է այն մթնոլորտը, որ դու ստեղծել ես երկրում, կարևոր է բարձրաստիճան պաշտոնյայի վարքագիծը, նրա արարքները, կարևոր է նրա պահվածքը դեպքի պահին։

Այնպես որ, դադարեք ձեզ զոհի տեղ դնել, մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ուզում է ձեզ դատարանում տեսնել։ Մի մասն էլ, ուղղակի չի կարողանում իր զգացմունքները զսպել, երբ դուք համատարած պղծում եք ամեն ինչ»։




Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»