Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 12:23 29-09-2025

Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսել են «123 համաձայնագրի» բանակցությունները

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության` «123 համաձայնագրի» բանակցությունների մեկնարկին նվիրված տեսահանդիպմանը: Հայտնում է ԱԳՆ-ն։

Բանակցությունների մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Գոնզալո Սուարեզը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը Հայաստանի առաջնահերթություններից է, և որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ չտարածման միջազգային ռեժիմի սկզբունքներին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրման համատեքստում անցում է կատարվում գործնական քայլերի իրականացմանը:

Տեղեկություն. «123 համաձայնագրի» կնքումը կստեղծի իրավական հիմք՝ խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների, տվյալների և գիտելիքի փոխանակման համար` հիմնված չտարածման բարձր չափանիշների վրա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները