Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:40 29-09-2025

Սպանությունները արժեքային ճգնաժամի ցուցիչ են. ով է մեղավոր

Պետություններ կան, որտեղ հանցագործությունները շատ քիչ են, հանցագործություններ գրեթե չկան։ Հնարավո՞ր է՝ Հայաստանում հանցագործությունների քանակն այնքան նվազի, որ ասենք՝ մեզ մոտ հանցագործություններ գրեթե չկան։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Երևանում 2024-ին գրանցվել է 18 հազար 397 հանցագործություն, Արմավիրում՝ 3464, Արարատում՝ 2696, Շիրակում՝ 2802, Լոռիում՝ 2821, Կոտայքում՝ 3310, Սյունիքում՝ 1649 դեպք։

Սա արժեբանական ճգնաժամի կամ քաոսի ցուցիչ է։

Մակերեսային գնահատմամբ՝ կարող ենք ասել, որ հիմնական մեղավորը իրավապահ համակարգն է, ոստիկանությունը չի կարողանում կանխել։ Դատախազությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանությունը առաջնահերթություն է համարում։ Վերջինիս առաջադրած խնդիրներն առնչվում են նախկինների ունեզրկմանն ու պոտենցիալ մրցակիցների հետապնդումներին։ Մեղավոր է նաև արդարադատության համակարգը։ Բանտերը պետք է փակվեն, ազատազրկումը որպես պատիժ, որպես հանցագործությունները նվազեցնելու գործիք, վաղուց արդյունավետ չէ։
Խնդիրն ունի խորքային պատճառ։ Կրթական համակարգն, ավելի լայն առումով՝ հոգևոր իշխանությունը այստեղ կարող են շատ մեծ դեր խաղալ։
Հանցագործությունները նվազեցնելու հարցում հաջողությունների հասած երկրներում վիթխարի առաջընթաց կա կրթության ոլորտում։ Շատ մեծ ուշադրություն է դարձվում երեխաների դաստիարակությանը նախակրթարաններում և ընտանիքներում։ Ընտանեական, մանկական հոգեբանի առաջնային խնդիրը վերաբերում է դաստիարակության կազմակերմանը վաղ տարիքում։ Դաստիարակության հիմքում արժեքներն են։ Դեռ վաղ տարիքում մարդու մեջ արմատավորում են արժեքահեն մտածողություն ու աշխարհայացք։ Հոգևորականների հիմնական խնդիրը ևս մարդկային վեհ արժեքների քարոզն է։
Էական նշանակություն ունի նաև ամենօրյա քարոզչությունը, որն իրականացվում է հանրային հեղինակություն վայելող մտավորականների, արվեստի մշակույթի գործիչների կողմից։ Առանձնակի խրախուսվում են այն ստեղծագործողները, որոնք հանճարեղ գործեր են ներկայացում, որտեղ ատելություն, ներքին թշնամանք, չարություն, վախեր չկան, որտեղ քարոզվում են ազնվություն, բարություն, արդարամտություն, ճշմարտախոսություն, ներդաշնակություն, ներքին խաղաղություն, սեր և այլն։

Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ ընդարձակ թվարկել է հայ ժողովրդի (Հայաստանի Հանրապետության) ազգային արժեքները ու, հավանաբար, մոռացել այդ մասին։ ԿԳՄՍՆ-ն այս արժեքներն արմատավորելուն ուղղված միջոցառումներ կազմակերպելու փոխարեն գրաքննության մասին հակաքաղաքակրթական նախագիծ է առաջարկում։ Մանկապարտեզում այս արժեքները քարոզվու՞մ են։ Դպրոցում նման խնդիր դրվա՞ծ է։ Քանի՞ գրական մրցույթ է կազմակերպվել այս արժեքների քարոզման խնդրով։

Հակառակը՝ Փաշինյանն առաջ է քաշում նրանց, որոնք ավելի շատ ատելություն, մաղձ կթափեն, ավելի չարությամբ լցված կլինեն։ Քաղաքական գիտելիքը, փորձառությունը, մարդկային բարձր որակները կարևոր չեն։ Կարևորն այն է, որ ՔՊ-ականն ատի ժողովրդի մի մասին, հատկապես՝ Փաշինյանի պոտենցիալ մրցակիցներին։ Այս ատելությունը տարածվում է, կուտակվում է ու պայթում սպանությունների, ծանր հանցագործությունների տեսքով։

Կարճ ասած՝ հանցագործությունների մեծ թվերը վկայում են, որ իրավապահները լավ չեն աշխատում, արդարադատության համակարգը չի կարողանում հաղթահարել վախերը, կրթական համակարգն աչքաթող է արել կարևոր բաները։ Իշխանության սխալներն, անգործությունն ու բացթողումները իրական ճգնաժամի պատկեր են ստեղծել, որի ապացույցն ամենօրյա սպանություններն են։ Փաշինյանը, որպես իշխանության գլուխ, այս ամենի գլխավոր պատասխանատուն է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին