ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել լրագրող, ռեժիսոր, հրապարակախոս Տիգրան Քեոսայանի մահվան կապացկությամբ․
«Նա ընդմիշտ իր անունը գրեց Ռուսաստանի պատմության մեջ և հարստացրեց նրա մշակույթը։ Հատուկ կցանկանամ նշել նրա սկզբունքային քաղաքացիական դիրքորոշումը, միջազգային և արտաքին քաղաքական օրակարգի համակողմանի լուսաբանմանն ուղղված նրա ջանքերը»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ ջերմությամբ է հիշում շփումը խարիզմատիկ դերասանի և հեռուստահաղորդավարի հետ:
Նա ցավակցություն է հայտնել Մարգարիտա Սիմոնյանին և Տիգրան Քեոսայանի հարազատներին: