Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 26-09-2025

ԶՊՄԿ-ի փողերը օֆշորներում են․ Կոպիրկինի պատճառով հայ-ռուսական կապերը մազից են կախված

Սյունիք կատարած այցի ընթացքում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Շատերն այս այցը որակում են որպես հայ-ռուսական խորացող համագործակցության սկիզբ՝ հույս ունենալով, որ ռուսական նոր տեխնոլոգիաներ կներդրվեն կոմբինատում։

Oragir.news-ը զրուցեց տնտեսագետ, «ՀայաՔվե»միավորման անդամ Հրայր Կամենդատյանի հետ, ով նախ ուշադրություն հրավիրեց դեսպանի պաշտոնում Կոպիրկինի գործունեությանը.

«Կոպիրկինը, որպես քաղաքական գործիչ կամ որպես դեսպան, վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանում է աշխատում։ Այդ ամբողջ աշխատանքը կարելի է գնահատել բացառիկ բացասական։

Անձնավորությունը, փաստորեն, ամենախոշոր պետության դեսպան լինելով հանդերձ, գտնվում էր տարատեսակ մանր-մունր, այսպես ասած, անձնավորությունների ազդեցության ներքո։ Եվ որպես դեսպան կարելի է ասել՝ նա ոչինչ չարեց այս տարիներին, որպեսզի Ռուսաստանի ու Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները զարգացնի։ Ընդհակառակը, այս տարիների ընթացքում այդ հարաբերությունները հայտնվել են մարզից կախված վիճակում։ Հիմա այցելել է այնտեղ՝ հավանաբար ճանապարհորդական հետաքրքրություններից ելնելով»,- նշեց նա։

Անդրադառնալով Ռուսաստանի հանքարդյունաբերության մեջ տեխնոլոգիաներ ներդնելու հնարավորությանը՝ փորձագետը նկատեց․

«Ռուսաստանը այդտեղ հանքարդյունաբերության մեջ տեխնոլոգիաներ ներդնելու խնդիր չունի։ Այդտեղ բաց եղանակով արդյունահանվող հանքաքար է, ընդամենը բեռնվում և, ենթադրենք, տարվում հանքարդյունաբերական հարստացուցիչ ֆաբրիկաներ։ Այդտեղ նորագույն տեխնոլոգիաների խնդիր չկա․ բաց եղանակով արդյունահանում է»։

Հրայր Կամենդատյանը նաև անդրադարձավ ԶՊՄԿ-ում ռուսական ազդեցությանը, նշելով, որ ազդեցությունը սահմանափակված է միայն տնտեսական մասնակցությամբ ու արժեթղթերով։

«Այնտեղ Տրոոցենկո անունով մի ռուս օլիգարխ կա։ Այդ օլիգարխը ռուսական նավթը վերամշակման խոշորագույն ձեռնարկությունների հոլդինգի մեջ մեծ փայատեր է և “Ռուս Նեթ”-ի իրական տերերի հետ շատ սերտ կապերի մեջ է։ Այստեղ Հայաստանի մասնակցությունը մոտավորապես 12․5 % է։ Եվ այդ ամբողջ հանքաքարերից եկամուտը՝ հարկերի ու պարտադիր տուրքերի վճարումներից հետո, գնում է օֆշորներ։ Ռուսաստանի Դաշնության պետական վերահսկողական ծառայության կամ հարկային տեսչության կայքերում թե՛ շահույթների, թե՛ ձեռնարկության վճարումների հետ կապված որևէ ինֆորմացիա պարզապես չեք գտնի»,– նշեց նա։

Իսկ վերջում՝ հարցին, թե արդյոք հնարավոր է ՀՀ կառավարությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր մասնաբաժինը նվիրի ՌԴ-ին, տնտեսագետը բացասական պատասխան տվեց․

«Կարծում եմ՝ դա սուտ է։ Նման բան չի կարող լինել, որովհետև այստեղ կառաջանան շատ ծանր ներքաղաքական հետևանքներ։ Բացի այդ, մեր բյուջեի կատարման հետ կապված լրջագույն ռիսկեր կառաջանան։ Կարծում եմ՝ այդ հարցադրումը իրականության հետ կապ չունի»։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա