Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 26-09-2025

Կոմիտասը մեր երաժշտության թագն է․ հարցում

Այսօր երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 156-ամյակն է:

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը՝ Կոմիտասը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում: Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր։

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին:

Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։

1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվել է մեծն Կոմիտասի կյանքը։ 1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գիտե՞ք, թե ով է Կոմիտասը։ Նրա ո՞ր ստեղծագործությունն եք հիշում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ամոթ է Կոմիտասին չճանաչելը, որոշներն էլ դժվարացան նրա ստեղծագործությունները մտաբերել։

«Վայ ամոթ է չիմանալը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հիշում, որ այսօր Կոմիտասի ծննդյայն օրն է։
«Իհարկե, հայ երգահան։ 27 տարի դպրոցում մանկավարժությամբ պրոպագանդել եմ Կոմիտասի ով լինելը։ Ճիշտն ասած չեմ կենտրոնացել, որ էսօր ծնունդն ա »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Կոմիտասը մեր երաժշտության թագն է։
«Իհարկե։ Բազմաթիվ փորձություններ տեսած, հայ ժողովրդի կողմից փառքի հասած մեր վարդապետն է։ Նա մեր թագն է երաժշտության»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա