Ներքին 9 ամիս առաջ - 15:45 26-09-2025

ՀՀ իշխանությունը Ալիևի վիրավորանքներին ոչ միայն չի պատասխանի, այլև կարդարացնի դրանք

ՄԱԿ ԳԱ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ վիրավորական արտահայտություներ է թույլ տվել Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև՝ մի շարք մեղադրանքներ հնչեցրել։

«Մենք հաղթանակ ենք տարել և պատերազմում, և խաղաղության հաստատման գործում։ Մենք վերջ դրեցինք օկուպացիային և սկսեցինք վերականգնողական աշխատանքները։ Արդարությունը հաղթեց, ինքնիշխանությունն ամրապնդվեց և խաղաղությունը դե ֆակտո ապահովվեց։ Մենք պատրաստ ենք կիսվել այս դրական փորձով»,- մասնավորապես ասել է Բաքվի բռնապետը։

Արդյոք Հայաստանի իշխանությունների համար վիրավորական չե՞ն ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված հայտարարությունները։ Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ի կողմից համարժեք պատասխաններ չեն տրվում Ադրբեջանին։

Oragir.News-ի հետ զրույցում, քաղաքագետ Արա Պողոսյանը նկատեց․ «Թշնամի պետության կողմից այսպիսի հայտարարություններ հնչում են ամենատարբեր մակարդակներում, և Հայաստանի կողմից, կարծես թե, ձևավորվել է այսպես ասած պրակտիկա՝ որևէ կերպ չանդրադառնալ, չխոսել Բաքվի իշխանությունների կողմից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքներին։ Բայց այստեղ մի նրբություն էլ կա, երբ Ադրբեջանի բռնապետը խոսում էր Հայաստանի օկուպանտ լինելու մասին, ընդամենը պետք է հիշել մեկ-երկու օր առաջ ինչ էր ասում ՀՀ վարչապետն իր էջում՝ մեղադրելով նախկին նախագահներին օկուպացիոն քաղաքականության մեջ։ Հետևաբար, չեմ պատկերացնում, որ Հայաստանի դեսպանությունը ոչ միայն կարձագանքի թշնամի երկրի էսպիսի մեղադրանքներին, այլև կարծում եմ՝ սա հետևողական գիծ է լինելու, և թշնամի երկրից մենք պարբերաբար լսելու ենք ՀՀ-ի հասցեին, Հայաստանի անցյալի հասցեին տարբեր վիրավորական արտահայտություններ, որոնք այդպես էլ համարժեք պատասխանի չեն արժանանա Հայաստանի իշխանությունների կողմից, ավելին՝ նույնիսկ դրանք հաճախ կարդարացվեն»։

ՀՀ-ն Ադրբեջանի փորձը սերտելով՝ կարո՞ղ է ազատագրել Արցախն ու ՀՀ-ից զավթված տարածքները։ Առհասարակ, այս իշխանությունը պատրա՞ստ է նման քայլերի, թե՞ դա հնարավոր կլինի իշխանափոխությունից հետո միայն։

«Բնականաբար, այս իշխանությունն իր հայեցակարգն արդեն հայտարարել է այսպես ասած՝ «չորրորդ հանրապետության» թեզով, որը բացառում է հայ ժողովրդի հավաքական և ազգային իղձերը։ Այսինքն՝ այս իշխանության օրոք, դա գրեթե անհնարին բան է։ Իսկ ընդհանրապես, ես միշտ ասել եմ, որ քաղաքականությունն անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է։ Շատ հեռուն չգնալու համար վերցրեք, թե որ պետություններն են ազգային շահը և ազգային նպատակները դրել որպես պետական քաղաքականություն իրենց առաջ և ինչի են հասել։

Օրինակ, Իսրայելը՝ շրջապատված լինելով մի քանի միլիոնանոց արաբական միջավայրով, այսօր արաբական ժողովրդի մի հատվածի նկատմամբ իրագործում է, այսպես ասած, ցեղասպանական գործողություններ, և ամբողջ արաբական աշխարհն իր վիճակի չէ այս պահին, գոնե թե, ադեկվատ արձագանել։ Վերցրեք թեկուզև Թուրքիան, որն իր առաջ դրել է առնվազն 100 տարվա նպատակ կամ ծրագիր՝ պանթյուրքական գաղափարախոսությունը կամ քաղաքական ծրագիրը, որը փորձում են հետևողականորեն իրականացնել՝ ստեղծելով միջազգային կառույց՝ թյուրքալեզու պետությունների և հետևողականորեն փորձում սպասարկել այդ նպատակը»,- կարծիք հայտնեց քաղաքագետը՝ նշելով, որ այդպիսի օրինակները քիչ չեն։

«Սա խոսում է այն մասին, որ միջազգային հարաբերություններում, ընդհանրապես, քաղաքականության մեջ «անհնարին» բառ, երևի թե, գոյություն չունի։ Կա նպատակ, ծրագիր և նպատակադրում, որոնք այդ «անհնարին»-ը կարող են դարձնել հնարավոր»,- ասաց Արա Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն