Ներքին 1 տարի առաջ - 18:10 24-09-2025

Wildberries-ի մեկնաբանությունը՝ Սյունիքում առանձնապես խոշոր չափի խարդախության դեպքի մասին

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզում բացահայտվել է առանձնապես խոշոր չափի խարդախության դեպք։ Ինչպես գրել էր Shamshyan.com-ը, նախնական տվյալներով՝ Կապան քաղաքում գտնվող պատվերների հանձման կետի սեփականատեր Ս.Ա.-ն, իր ամուսին Գ.Ա.-ի և Ռ.Ն.-ի հետ նախնական համաձայնությամբ Wildberries օնլայն հարթակի միջոցով տարբեր տեսակի ավտոյուղերի պատվեր է ձևակերպել՝ առանց դրանք գնելու իրական մտադրության։ Ստանալով ապրանքը՝ վերջիններս յուղի փոխարեն ջուր են տեղադրել և վերադարձել այն, մոլորության մեջ գցելով ընկերությանը և չարաշահելով նրա վստահությունը։ Իրենց գործողություններով նրանք առանձնապես խոշոր չափով՝ 2 932 962 դրամի գույքային վնաս են պատճառել «ԻՄՎԲԱՄ» ՍՊԸ-ին (Wildberries)։ Քրեական վարույթի շրջանակում Ս.Ա.-ն, Գ.Ա.-ն և Ռ.Ն.-ն մեղադրվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։Դատարանի վճռով նրանք ճանաչվել են մեղավոր և դատապարտվել 2 տարվա պայմանական ազատազրկման։ Ընկերությանը պատճառված վնասը ամբողջությամբ փոխհատուցվել է։

Միջադեպի առնչությամբ Oragir.News-ը կապ է հաստատել «Վայլդբերիզի» հայաստանյան ներկայացուցչության մամուլի ծառայություն, որտեղից, ի պատասխան մեր հարցադրումների, փոխանցեցին հետևյալը․

«2024 թվականի ապրիլին Կապան քաղաքում գտնվող պատվերների հանձման կետերից մեկում արձանագրվել է խարդախության դեպք։
Այսպիսի դեպքերը եզակի են, սակայն Wildberries-ի անվտանգության համակարգը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել նման գործողությունները։ Ընկերության ներսում մշակված նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ անվտանգության ծառայությունն արդյունավետ կերպով վերահսկում է պլատֆորմում տեղի ունեցող կասկածելի գործողությունները։

Կիրառվում է համալիր մոտեցում՝ ներառյալ ավտոմատացված մոնիթորինգ և ներքին աուդիտ։ Խարդախության մասին տեղեկատվությունը օպերատիվ կերպով փոխանցվել է իրավապահ մարմիններին։
Մենք ընդգծում ենք՝ բարեխղճությունը և կանոնների պահպանումը մեր հարթակի գործունեության հիմնասյուներն են։

Wildberries-ը կոչ է անում բոլոր գործընկերներին և օգտատերերին խուսափել նման սխեմաներից․ բոլոր խախտումները արձանագրվում են և ստանում իրավական գնահատական։

Որպես միջազգային մարկետփլեյս, որտեղ գործունեություն են ծավալում վաճառողներ և գործընկերներ ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից, Wildberries-ը հատուկ ուշադրություն է դարձնում բոլոր շահագրգիռ կողմերի իրավունքների պաշտպանությանը։ Մենք ձգտում ենք ապահովել հարթակի ներքին գործընթացների թափանցիկությունն ու հուսալիությունը՝ ինչպես ձեռներեցների, այնպես էլ բարեխիղճ գնորդների և պատվերների հանձման կետերի գործընկերների համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար