Ուղիղ եթեր
Մամուլ 11 ամիս առաջ - 07:45 24-09-2025

Մեդալներ ստացան «թունավոր պաշտոնյայի» ընկեր դատավորները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես ստացվեց, որ ՀՀ նախագահը անկախության տոնի առթիվ մեդալներ շնորհեց ԲԴԽ նախագահի ընկերներին։ Դատական համակարգում գործի է դրվել ոչ թե մասնագիտական արժանիքը, այլ ԲԴԽ նախագահի ընկեր լինելն ու քաղաքական իշխանության սրտով որոշում կայացնելը։
Երեկ ԲԴԽ-ում տեղի էր ունեցել դատավորների պարգեւատրման արարողություն։ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը մի շարք դատավորների հանձնել էր Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի շնորհած մեդալները:
«Մխիթար Գոշ»-ի մեդալներ էին հանձնվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին, Սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանին եւ եւս մի քանի դատավորների։
Պարզվում է՝ «Մխիթար Գոշ» մեդալ ստացած դատավորներից շատերը պատահական անձինք չեն. նրանք ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի երիտասարդ տարիների (մինչ դատավոր դառնալը) ընկերներն են, որոնք դատական դեպարտամենտում նրա հետ ճանապարհ են անցել։
Խոսենք փաստերով
Օրինակ` ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը 2008 թվականից մինչեւ 2012 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում` որպես ավագ մասնագետ, իսկ ահա «Մխիթար Գոշ» մեդալ ստացած, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը 2007 թվականից մինչեւ 2014 թվականը զբաղեցրել է դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում նախ ավագ մասնագետի, ապա վարչության պետի տեղակալի պաշտոնները:
Մյուս մեդալակիրը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն է, որը 2010 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետ:
2012 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետ:
Ավելին` Մնացական Հարությունյանը առավել աչքի ընկավ 2022 թվականին։ Բանն էր, որ 2022 թվականի փետրվարի 7-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր կալանքի տակ, եւ նրա պաշտպանները բողոքներ էին տարել ՀՀ վերաքննիչ դատարան՝ խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Արդյունքում, Հարությունյանը մերժել էր պաշտպանների բողոքը եւ Ռոբերտ Քոչարյանին թողել էր կալանքի տակ:
«Մխիթար Գոշ» մեդալ էր շնորհվել նաեւ դատավոր Գարիկ Ավագյանին, որը Արթուր Աթաբեկյանի ընկերն է։ Բանն այն է, որ մինչ ԲԴԽ նախագահ դառնալը, 2022 թվականին Աթաբեկյանը Սնանկության դատարանի նախագահն էր ու չմոռացավ Սնանկության դատարանում աշխատած ընկերոջը, նրան էլ արժանացրեց մեդալի»։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի