Ներքին 5 տարի առաջ - 19:57 27-09-2021

Ապագա բժիշկները ստացան գրադարանային եզակի համակարգից օգտվելու հնարավորություն

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Արմաիս Կամալովը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հանդիպել է ապագա բժիշկներին:

Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ Արմաիս Կամալովը իր նախագահությամբ գործող «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և գործընկեր՝ ՌԴ ամենամեծ բժշկական հրատարակչության «ԳԷՕՏԱՐ-Մեդիա»-ի հիմնադիր, ռուս գիտնական Գուզել Ուլումբեկովայի անունից ԵՊԲՀ-ին նվիրաբերեց գրադարանային թվային համակարգից օգտվելու հնարավորություն:

«Մեր օրերում տեղեկատվությունը շատ է: Ուսանողին, բժիշկին որևէ բան արագ որոնելու համար առկա է գրականությունը համակարգելու, թվայնացնելու անհրաժեշտություն: «ԳԷՕՏԱՐ-Մեդիա» ընկերութունը մեծ տեղ է հատկացնում կրթական ծրագրերին և իրենց կողմից ստեղծված գրադարանային թվային համակարգը թույլ է տալիս և՛ բժիշկներին, և՛ դասախոսներին օգտվել եզակի այս հարթակից»,- ընդգծեց Արմաիս Կամալովը՝ մանրամասնելով, որ գրադարանային թվային համակարգը թույլ կտա շատ արագ գտնել անհրաժեշտ մասնագիտական կամ ուսումնական նյութը:

«Պետք է ընդամենը մուտքագրել անհրաժեշտ հիվանդության, խնդրի անունը, հետքրքրող թեման և համակարգը կառաջարկի բազմաթիվ նյութեր, որոնք կարելի է ուսումնասիրել և ստանալ տվյալ հարցի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն»,- նշեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորը:

Գրադարանային այս համակարգն հարմարեցված է նաև տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց, որոնք աուդիոնյութի միջոցով կարող են լսել դասախոսություններ, ընթերցել գրքեր, որոնք թույլ կտան հավասար սկզբունքներով օգտվել էլեկտրոնային հարթակից՝ առանց տեսողությանը վնաս պատճառելու:

«Ես կարծում եմ՝ այսօր թվայնացումն ամբողջ աշխարհում, բոլոր ուղղություններով զարգացում է ապրում, այդ թվում բժշկագիտության ոլորտում, և իր արտացոլանքն է գտել գրադարանային այս եզակի համակարգում»,- եզրափակեց անվանի բժիշկ-գիտնականը:

Արմաիս Կամալովն անդրադարձել է նաև սովորողների մասնագիտացման ընտրությանը՝ կաևորելով բժիշկների մասնագիտական շարունակական կրթությունը, գիտելիքների կատարելագործումը:

ԵՊԲՀ պատվավոր դոկտորը ներկայացրել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի «Համալսարանական հիվանդանոց» բժշկական գիտակրթական կենտրոնի գործունեությունը, կառուցվածքը, կառույցի առաքելությունը, որն ակադեմիկոսը ղեկավարում է 2014 թվականից:

2010 թվականից նա նաև համալսարանի Հիմնարար բժշկության ֆակուլտետի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչն է, ինչպես նաև Ռուսաստանի Ուռուցքաբանության միության փոխնախագահը։

Տասնամյակներ շարունակ բժիշկ-գիտնականը շարունակում է սերտ համագործակցությունը հայաստանյան բժշկական գիտակրթական կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ:

Ապագա բժիշկների խոսքով՝ անվանի բժիշկ-գիտնականների հետ նման ինտերակտիվ հանդիպումները շատ ուսուցողական են և մոտիվացնող: Նրանք հյուրին հղել են բազմաթիվ հարցեր, ստացել պատասխաններ՝ շնորհակալություն հայտնելով գրադարանային թվային համակարգից օգտվելու ընձեռված հնարավորության համար:

Հիշեցնենք, որ գիտական խորհրդի որոշմամբ՝ Արմաիս Կամալովը սեպտեմբերի 23-ին համալրել է բժշկական 100-ամյա դարբնոցի պատվավոր դոկտորների ներկայացուցչական կազմը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի