Էթնիկ զտման ենթարկված Արցախում խեղաթյուրում են պատմությունը, հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական, սա ուղղակի խայտառակություն է: Սա ողբերգություն է, սա պատերազմի շարունակություն է:
Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի որևէ մակարդակով, եթե վարչապետի մակարդակով կարծում եք տեղին չէ, արեք ԱԽՔ-ի, ԱԳՆ-ի, ԱԺ-ի մակարդակով, որովհետև Գանձասարը հայկական է»,- նշել է նա:
Աննա Գրիգորյանը հավելել է, որ «Հայաստան» խմբակցությունը նամակներ է պատրաստել և կուղարկի այն պետություններին, որոնց ներկայացուցիչները գտնվել են Արցախում:
Տեսանյութ: