Ես հասկանում եմ, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ասելիք չունի, քաղաքականապես սնանկ վիճակ է, դրա համար էլ Էդգար Ֆերդինանդովիչի նման ծանրագույն և տաղանդավոր քաղաքական գործչին բերել են առաջին պլան, փորձում են իմիտացիա ստեղծել, թե ԱԺ-ն իր բնականոն գործունեությունը չի իրականացնում:
Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը:
«Էդգար Ֆերդինանդովիչը ԱԺ նախագահի հրաժարականը պահանջելուց առաջ ավելի լավ կլիներ պահանջեր իրենց նախկին-հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հրաժարականը: Ոնց որ թե ձեր նախկին-հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն այլևս իր լիազորությունները չի կատարում, ձեր կառավարությունը տապալվել է: Էդգար Ֆերդինանդովիչ, շատ մեծ հավակնություն ունեք էս խմբակցության վարչապետի թեկնածուն դառնալու համար»,- նշել է նա: