Ուղիղ եթեր
Ներքին 58 րոպե առաջ - 15:45 14-09-2026

Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ Առողջապահության նախարարությունն ահազանգում է Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սահմանային թույլատրելի շեմը գերազանցող սնդիկի հայտնաբերման մասին, տեղական և մարզային իշխանությունները ընտրել են ամենավտանգավոր մարտավարությունը՝ համատարած լռությունն ու պատասխանատվությունից փախուստը։

Oragir.News-ի փորձերը՝ պարզելու, թե ինչպես է լուծվում գյուղացիների այլընտրանքային ջրի հարցը, բախվել են պաշտոնյաների բացարձակ անտարբերությանն ու բարձիթողի վիճակին։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Ծավ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ալեքսանյանի հետ՝ հասկանալու համար, թե մինչ օրս խմելու ջրի հետ կապված ինչ դժգոհություններ են եղել, և ամենակարևորը՝ ինչ ջուր են այս պահին օգտագործում գյուղի բնակիչները։

Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը տևական ժամանակ պարզապես անհասանելի էր։ Իսկ երբ ի վերջո հաջողվեց կապ հաստատել, պարոն Ալեքսանյանը, լսելով խմելու ջրի վերաբերյալ մեր հարցը՝ պատասխան տալու փոխարեն, դժգոհ տոնով հայտարարեց, թե «սխալվել ենք», իսկ հետո ավելացրեց, որ «հարմար ժամանակ չենք զանգահարել»։


Լրագրողի հստակեցնող հարցին՝ ի վերջո սխալվե՞լ ենք, թե՞ պարզապես պաշտոնյայի համար ժամանակը հարմար չէ, վարչական ղեկավարն անմիջապես անջատեց հեռախոսն ու նորից դարձավ անհասանելի։

Ստացվում է՝ սեփական համայնքում թունավոր ջրի առկայության և բնակիչների կյանքին սպառնացող վտանգի պարագայում գյուղապետի համար լրագրողների հետ խոսելու «հարմար ժամանակ» չէ։

Քանի որ Ծավը խոշորացված Կապան համայնքի կազմում է, Oragir.News-ը փորձեց պարզաբանումներ ստանալ վերադաս կառույցներից։ Սակայն թե՛ Կապանի համայնքապետարանում, թե՛ Սյունիքի մարզպետարանում պատկերը նույնն էր՝ համատարած լռություն։

Կապանի համայնքապետարանից մեր պարբերական զանգերին այդպես էլ որևէ մեկը չպատասխանեց։

Փորձ արվեց կապ հաստատել նաև Սյունիքի մարզպետարանի հետ. թե՛ ընդունարանի երկու հեռախոսահամարները, թե՛ քարտուղարության բաժինը համառորեն լռում էին։ Ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք։

Այս իրավիճակը վեր է հանում միանգամայն այլ, ավելի մեծ ու աղաղակող խնդիր։ Ի հայտ է գալիս այն բարձիթթողի վիճակը, որում գտնվում են մարզային և համայնքային կառույցները՝ իրենց պատասխանատուներով հանդերձ։

Երբ մարզի բնակավայրերից մեկում մարդիկ կանգնած են թունավորվելու իրական վտանգի առաջ, պետական և տեղական ապարատը պարզապես կաթվածահար է լինում։

Զանգերին չպատասխանելը և լրագրողներից թաքնվելը փաստում են միայն մեկ բան՝ պաշտոնյաները կա՛մ չունեն իրավիճակի լուծումը և չեն տիրապետում իրավիճակին, կա՛մ փորձում են ժամանակ շահել՝ խնդիրը կոծկելու կամ պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
17:32 Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
16:47 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում և ավելանալու հացի մասով. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
17:49 Բորիս Ջոնսոնը և այլ եվրոպացի պաշտոնյաներ հազիվ են խուսափել ռուսական ԱԹՍ հարվածից