Երևան +25°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:43 17-01-2023

«Սնդիկ-նապաստակ» փարթի՝ ԱԺ-ում

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, արձագանքելով Ռուբինյանի հայտարարություններին, որոնցով վերջինս մեղադրում էր ընդդիմադիրներին ձեռնպահ քվեարկելու համար, ասաց․

««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիրքորրոշում են հայտել մի շարք կարևոր հարցում, որի շուրջ որևէ կարծիք ոչ մեկդ չեք համարձակվում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այ, երբ դրա դիրքորոշումը կասեք, ձեր «սնդիկ փարթիների մասին» դիրքորոշումը կլսեք։ Եվ երկրորդը, ես ներողություն եմ խնդրում Արցախի մեր քաղաքացիներից, որ ինտերնետով այս բլոկադայի պայմաններում ստիպված են նայել այս նապաստակ նկարոցին»։

Արձագանքելով Մամիջանյանին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․

«Ես չեմ հասկանում ինչ գործ ունի ձեզ նման լուրջ քաղաքական գործիչը նապաստակ փարթիին»։