Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:03 23-09-2025

6 տարի արյան գնով կռվել եմ, առողջությունս կորցրել, այսօր նպաստս կտրում են. ազատամարտիկ

78-ամյա ազատամարտիկ Անդրանիկ Բարումյանը, որը 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, արդեն մի քանի ամիս է՝ զրկվել է նպաստից։

Նա նշում է, որ ապրում է միայնակ Երևանի Մարգարյան 41 հասցեի վթարային շենքում և հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Բարումյանի խոսքով՝ տարիներ շարունակ ստացել է 20 հազար դրամ նպաստ, որը գոյատևման համար կարևոր աջակցություն էր։

Սակայն, ինչպես ինքն է ասում, ներկայիս իշխանությունների օրոք այդ նպաստը դադարեցվել է․ «Նպաստը կտրեցին։ Երկու անգամ դիմել եմ Սոցնախարարություն, բայց որևէ լուծում չեն տվել։ Ասում են՝ 49 հազար դրամ թոշակ եմ ստանում, դրա համար այլևս նպաստ չի հասնում։ Բայց այդ գումարով չեմ կարողանում գոյատևել․ դեղերիս, կոմունալների, կենցաղային խնդիրներիս համար լրիվ անբավարար է։ Աշխատող էլ չեմ, միայնակ եմ ապրում»։

Ազատամարտիկը պատմում է, որ պատերազմի ընթացքում բազմաթիվ վիրահատություններ է ունեցել, առողջական լուրջ խնդիրներ ունի և տարիներ շարունակ ստացել է պետական աջակցություն։ Սակայն վերջին տարիներին նրա գնահատված բալերը նվազեցրել են՝ 31-ի փոխարեն դարձնելով 27, ինչի արդյունքում զրկվել է նպաստից։

«20 տարի ստացել եմ այդ նպաստը։ Նախկին իշխանությունների օրոք երբեք խնդիր չի եղել։ Հիմա ասում են՝ թոշակդ բարձրացել է 2000 դրամով, դրա համար այլևս նպաստ չի հասնում։ Բայց այդ 20 հազարը ինձ համար մեծ օգնություն էր։ Առողջականս վատ է, հազիվ եմ քայլում և հիմա մնացել եմ մենակ իմ փոքրիկ թոշակի հույսին»,- ասում է ազատամարտիկը։

Անդրանիկ Բարումյանը նշում է, որ դիմել է նաև տարբեր պետական ատյանների, սակայն արձագանք չի ստացել․ «Գնում եմ, բայց անգամ նորմալ չեն ընդունում։ Պահակն է դիմում գրում, հետո մի ամիս անց պատասխանը գալիս է, որ նպաստ չի հասնում։ Ես ազատամարտիկ եմ, վեց տարի ծառայել եմ, առողջությունս զոհաբերել եմ հայրենիքի համար։ Այսօր մնացել եմ միայնակ, վթարային շենքում, առանց օգնության»։

Անդրանիկ Բարումյանին որևէ բանով աջակցել ցանկացողները կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 599 155:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում