Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:44 09-08-2022

Սրանք հասկանում են, որ կամավորականը կրակելու է մինչև վերջին պատրոնը․ զե՛նք տվեք, կյանքի գնով էլ լինի՝ կպահենք․ ազատամարտիկ

«Սրանք շատ լավ հասկանում են, որ կամավորականը չի ենթարկվելու իրենց քմահաճույքներին, իրենց ցանկություններին, կամավորականը կրակելու է մինչև վերջին պատրոնը, իսկ սովորական շարքային զինվորին վախացնում են, զինվորը չի հասկանում, որ թուրքն եկավ՝ պետք է կրակի»։ Այս մասին ՊՆ-ի մոտ ակցիայի ընթացքում ասաց ազատամարտիկ Արտուշ Մաթևոսյանը։

«Իրենք շատ լավ հասկանում են, որ կամավորականը չի ենթարկվելու, ու հիմա էլ ասում ենք՝ զենք տվեք, մենք մեր կյանքի գնով էլ կպահենք, թեկուզ հետ չգանք», - ասաց նա։

Նա նշեց, որ ինքը պատրաստ է այսօր էլ մեկնել Արցախ․«Ես կռվող եմ, իմ համար հիմա կարևորն այն է, որ կռվելու գործիքակազմն իմ համար ստեղծվի։ Կռվողը կկռվի, իսկ փախնողը միշտ էլ կփախնի, իր տան վրա էլ որ գան հարևանները, ինքը կփախնի։ Թող տան գործիքակազմը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»