Արտաքին 11 ամիս առաջ - 21:18 22-09-2025

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվայի վրա

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքեր են գրոհել, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը, և բոլոր արտակարգ ծառայությունները աշխատում են։ Այս պահին ՀՕՊ ուժերը ոչնչացրել են Մոսկվայի վրա թռչող յոթ անօդաչու թռչող սարք»,- հայտարարել է Սոբյանինը։

Մոսկվայի երկինքը փակվել է ինքնաթիռների համար. բնակիչները հայտնում են լսվող պայթյունների մասին:

ՀՕՊ-ը փորձում է վնասազերծել ուկրաինական ԱԹՍ-ները: