Արտաքին 1 ժամ առաջ - 11:29 21-06-2026

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կերչի թերակղզու վրա. կան զոհեր և վիրավորներ

Կերչի թերակղզու վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 28-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

«Կերչի թերակղզու վրա թշնամական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով, ցավոք, քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր։ Այս պահի տվյալներով զոհվել է 4 մարդ, 28-ը՝ վիրավորվել։ Իմ ամենաանկեղծ ու խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին»,- գրել է Ակսյոնովը տելեգրամյան ալիքում։

Պաշտոնյան շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին՝ վստահեցնելով, որ նրանց անպայման անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերվի:

Ակսյոնովի խոսքով՝ տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները։

Ամենից շատ դիտված