Արտաքին 2 ամիս առաջ - 11:20 03-06-2026

Ուկրաինական ԱԹՍ-ները hարձակվել են Սանկտ Պետերբուրգի ենթակառուցվածքային օբյեկտների վրա

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի, Կիրովի և Կրասնոսելսկի շրջանների ենթակառուցվածքային օբյեկտների վրա։ Կան օբյեկտների վնասվածքներ, տուժել է մի քանի մարդ, հայտնել են քաղաքի կառավարության մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր վաղ առավոտյան Կրոնշտադտի, Կիրովի և Կրասնոսելսկի շրջանների ենթակառուցվածքային օբյեկտները ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը։

Վնասվել են մի քանի օբյեկտներ։ Ներկայում ընթանում է հետևանքների վերացումը։

Տուժել է մի քանի մարդ։ Զոհեր չկան», - ասված է հաղորդագրության մեջ։

Սանկտ Պետերբուրգում խափանումներ են նկատվում բջջային ինտերնետի աշխատանքում։

Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 30 չվերթ։

Նշենք, որ այսօր Պետերբուրգում մեկնարկում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ), որը կտևի մինչև հունիսի 6-ը։ Այս տարի միջոցառումը նվիրված է «Պրագմատիկ երկխոսություն՝ ուղի դեպի կայուն ապագա» թեմային։ ՊՄՏՀ-ին կմասնակցեն ավելի քան 130 երկրներ և տարածքներ, այդ թվում՝ առնվազն յոթ ոչ բարեկամական։

Ամենից շատ դիտված