Արտաքին 9 ամիս առաջ - 18:47 19-09-2025

Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

«Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք: Կլսվի աշխարհի վերջը, բայց մենք այստեղ կլինենք»,- հայտարարել է Էրդողանը:

Բացի այդ վերջինս Թուրքիան որակել է պետություն, որը նոր դուրս չի եկել պատմության բեմահարթակ և ընդգծել, որ «ոչ ոք իրենց պատմության դաս տալ չի կարող»:

Ermenihaber

Ամենից շատ դիտված