Արտաքին 9 ամիս առաջ - 19:24 19-09-2025

«Գորշ գայլերի» ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին ԱՄՆ–Իսրայել դաշինքին հակակշռելու առաջարկ է արել:

Սոցցանցում կատարած գրառմամբ վերջինս առաջարկել է ԱՄՆի և Իսրայելի դեմ միասնական ճակատ ձևավորել՝ ստեղծելով «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Բահչելիի այս գաղափարը լայն տարածում է գտել միջազգային մամուլում: Օրինակ՝ ռուսական «Ria Novosti» լրատվական գործակալությունը գրել է․ «Թուրքիան «չարի դաշինքի» դեմ առաջարկում է միանալ Ռուսաստանին ու Չինաստանին»:

Հունական մամուլն էլ այսպես է արձագանքել. «Դևլեթ Բահչելի. եթե Երուսաղեմն ընկնի, Ստամբուլը կվառվի»։

Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացումից հետո շեշտակիորեն վատացել են թուրք-իսրայելական հարաբերությունները։

Ermenihaber

Ամենից շատ դիտված