Միտք Ներքին 9 ամիս առաջ - 15:50 19-09-2025

Սեպտեմբերի 19-ի սև օրվա խորհուրդը՝ ՌԴ-ն թիկունքից խոցող է

Սեպտեմբերի 19-ը մեր օրացույցի սև օրերից է։

2023-ի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13-ին սահմաններում ադրբեջանական բանակը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ Պաշտպանության բանակի դիրքերին, կարևորագույն օբյեկտներին, որից հետո սկսել են Պաշտպանության բանակի պաշտպանությունը ճեղքելու փորձեր ձեռնարկել։ Ադրբեջանական բանակը շփման գծի ողջ երկայնքով, իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձել է առաջանալ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի պաշտպանության խորքը։ Հայկական զորքերը ցուցաբերել են համառ դիմադրություն։

Հայկական կողմն, ըստ պաշտոնական տվյալների՝ տվել է 129 զոհ, ադրբեջանականը՝ 192։

Այս բախումը բեկումնային էր։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահները Արցախն ու հայերին պաշտպանելու փոխարեն՝ լռելյայն աջակցեցին Ադրբեջանին։ Ավելին՝ նրանք Արցախի ղեկավարությանը ներկայացրին զինաթափվելու, Պաշտպանության բանակը լուծարելու Ադրբեջանի վերջնագիրը։ Ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ին Պուտինը Փաշինյանին ներկայացրեց կապիտուլյացիայի վերջնագիր, նույնպես 2023-ի սեպտեմբերի 19-ին ռուս խաղաղապահների հրամանատարը Արցախի ղեկավարությանը ներկայացրեց կապիտուլյացիայի վերջնագիր։ Արցախի ղեկավարությունն էլ կատարեց վերջնագիրը, քանի որ այն ներկայացնող ռուս խաղաղապահը Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ նստած էր Ստեփանակերտում։

Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիան ապացուցեց, որ սին էին հույսերը, թե ռուսները կպաշտպանեն Արցախի բնակչությանը, Արցախի ինքնավարությունը։ Հակառակն՝ Արցախի բանակը զինաթափելուց հետո ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուրախությամբ արձանագրեցին իրենց ընդհանուր հաղթանակը։

Պատերազմից ու պարտությունից դասերը կարևոր են դրանք չկրկնելու առումով։ Հետադարձ հայացքով կարելի է ասել, որ Արցախը զավթվեց Նիկոլ Փաշինյանի և Արցախի ղեկավարության վառ ռուսամետ քաղաքականության, ռուսական թելադրանքները անվերապահ կատարելու արդյունքում։ Այսինքն՝ եթե ռուսներին ենթարկվելու ու վստահելու կրավորական կեցվածքը չլիներ, ապա ադրբեջանցիները վստահ չէին լինի, որ հայերը անվերապահ կատարելու են ներկայացրած վերջնագիրը, հետևապես՝ սեպտեմբերի 19-ը չէին սանձազերծի, Արցախը վերջնական չէր զավթվի, իսկ հետագայում էլ չէին կարող հայերին բռնի տեղահանել հայրենիքից։

Սեպտեմբերի 19-ի սև օրվա գլխավոր խորհուրդն այն է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ, միջնորդ չէ, խաղաղապահ չէ, թիկունքից հարվածող է։ Առանց ռուսների գործուն մասնակցության՝ Բաքուն չէր կարողանա այդ ագրեսիան զանձազերծել ու զինաթափել Պաշտպանության բանակը։

Սեպտեմբերի 19-ի ամենաթանկ խորհուրդն էլ այն է, որ հայերը մինչև վերջ կռվող են, նույնիսկ անհավասար պայմաններում հայ զինվորը մինչև վերջ կռվող է։ Եվ եթե Հայաստանի և Արցախի ղեկավարները ճիշտ քաղաքականություն վարեին, հուսալի, ազնիվ դաշնակիցներ ընտրեին, ապա թշնամիները չէին կարող զավթել, զինաթափել Արցախն ու վերջում բռնի տեղահանել հայերին։ Ուստի՝ այդ օրերի պատասխանատուներն ու առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակավ դետալներով ընդունեն իրենց աղետալի սխալները, որ գալիք ղեկավարներն ու որոշողները նույնը չկրկնեն։

Ցավոք՝ սեպտեմբերի 19-ի խորհուրդները պատշաճ ուշադրության չեն արժանանում քաղաքական համայնքի, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եվ այդ փաստը հուսահատություն է առաջացնում, որ Արցախն ու ՀՀ ինքնիշան տարածքի որոշ հատվածներ դեռ որոշ ժամանակ մնալու են զավթված, իրական տերերին կարոտ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
09:00 Շրջադարձային զարգացումներ Վիկտոր Սողոմոնյանի ապօրինի ծագման գույքերի գործով
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին