Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երեկ փորձարկել է անօդաչու թռչող սարքեր և հրամայել է բարելավել դրանց հնարավորությունները արհեստական բանականության միջոցով։ Այս մասինմ հաղորդում է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը՝ KCNA-ն։
Կիմ Չեն Ընը, ըստ տեղեկությունների, գոհ է եղել «Կումսոնգ» մարտավարական անօդաչու գրոհային ինքնաթիռի և անօդաչու ռազմավարական հետախուզական ինքնաթիռի փորձարկման արդյունքներից։ Նա հաստատել է Հյուսիսային Կորեայի անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները հետագայում բարելավելու ծրագիրը։
Կիմ Չեն Ընը նշել է, որ անօդաչու թռչող սարքերը դառնում են «կարևոր ռազմական ակտիվ» և անօդաչու տեխնոլոգիային անցումը անվանել է «ԿԺԴՀ զինված ուժերի արդիականացման հիմնական և ամենակարևոր խնդիրը»։