Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:32 17-09-2025

Անձնագրայինի խնդիրը լուրջ է․ Չարենցավանի ավագանին կդիմի Նիկոլ Փաշինյանին

Անձնագրային ծառայությունների օպտիմալացման գործընթացի հետևանքով փակվեց նաև ավելի քան 40 հազար բնակչություն ունեցող Չարենցավան խոշորացված համայնքի անձնագրային բաժանմունքը`ստեղծելով բազմաթիվ խնդիրներ և առաջացնելով տեղացիների բողոքն ու զայրույթը։ Խոշորացված համայնքի բնակիչները անձնագրային ծառայություններ ստանալու նպատակով ստիպված են մոտ 25 կմ ճանապարհ անցնել և Հրազդան հասնել, ինչը ոչ բոլոր քաղաքացիները կարող են իրենց թույլ տալ։

Սեպտեմբերի 16-ին կայացած Չարենցավան համայնքի ավագանու նիստում այս հարցը կրկին քննարկման առարկա դարձավ։ Նիստի արդյունքներով Չարենցավան խոշորացված համայնքի ավագանին, նկատի ունենալով տեղի բնակչության շահերը և հիմք ընդունելով ՏԻՄ օրենքը, միաձայն որոշում ընդունեց դիմել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի անձնագրային շրջիկ ծառայության փոխարեն Հրազդանի անձնագրային բաժանմունքի աշխատակիցներից մի քանիսը տեղափոխվեն Չարենցավան և նախկին անձնագրային բաժանմունքի տարածքում սպասարկեն համայնքի բնակչությանը։

Նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Հակոբյանն ավագանու նիստում ունեցած ելույթում նկատեց, որ շրջիկ ծառայության ներդրումից հետո վիճակը ոչ միայն չի կարգավորվել, այլև ավելի շատ խնդիրներ են առաջացել, ուստի կառավարությանը դիմելն անհրաժեշտություն է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում