Ներքին 1 տարի առաջ - 13:44 17-09-2025

Նորաշենում այրվել է անասնագոմի և կից հացատան տանիքը և մեծ քանակի անասնակեր. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն բնակավայրում անասնագոմ է այրվում:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդհեը բռնկվել է նշված բնակավայրի 3-րդ փողոցի թիվ 8-րդ տան բնակիչ Գոռ Գրիգորյանին պատկանող անասանգոմում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները:

Հրդեհը հրշեջներին հաջողվել է մեկուսացնել:

Այրվել է անասնագոմի տանիքն ամբողջությամբ՝ մոտ 150 քմ, ներսում գտնվող 45 հակ անասնակեր, 5 խորանարդ մետր գոմաղբ և կից հացատան փայտյա տանիքն ամբղջությամբ, խորդանոցը և սառնարանը:

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում