Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:17 02-02-2023

Խոշոր հրդեհ` Ջերմուկում, այրվել է մոտ 300 հակ անասնակեր և անասնագոմի մի հատված. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ Արփա-Սևան թունելի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք և տանիքի տակ կուտակված անասնակերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում՝այրվում է տանիքի փայտյա կառուցատարները, տանիքում պահեստավորված անասնակերը։

Այրվել է մոտ 300 հակ անասնակեր և մոտ 500 քմ անասնագոմ։