Արտաքին 11 ամիս առաջ - 21:03 16-09-2025

Այսօր Գազայում տեղի ունեցողը սարսափելի է. Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Գազայում տեղի ունեցողը սարսափելի է համարում, սակայն իրավիճակը որպես ցեղասպանություն որակելը Միջազգային դատարանի գործն է։

«Ցեղասպանության իրավական սահմանում տալը գլխավոր քարտուղարի պարտականությունը չէ, դա իրավասու դատական ​​մարմինների, մասնավորապես՝ Միջազգային դատարանի պարտականությունն է։ Այսօր Գազայում տեղի ունեցողը սարսափելի է»,- լրագրողներին ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։