Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 18:09 23-09-2025

Հայաստանի և Ադրբեջանի նախաստորագրած խաղաղության համաձայնագիրը դրական ազդակ է ողջ աշխարհի համար. Գուտերեշ

Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը դրական ազդակ է ողջ աշխարհի համար:

Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Անցած տարին հույսի նշույլներ բերեց. օրինակ՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարը և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը։ Բայց չափազանց շատ ճգնաժամեր անվերահսկելի են մնում»,-հայտարարել է նա: