Կառավարության որոշմամբ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ՝ բացառությամբ սահմանահատման վերաբերյալ տեղեկությունների:
Գործադիրն այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 11-ին: Ուշագրավ է, որ այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում: Կառավարության որոշումը բազմաթիվ քաղաքացիների զայրացրել է։ Վերջիններս սոցիալական հարթակների իրենց էջերում Արարատի լուսանկարներն են հրապարակել և քննադատել որոշումը՝ այն որակելով Թուրքիային հաճոյանալու փորձ։
Oragir.News-ը հոգեբան Կարինե Նալչաջյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են քաղաքացիներն այդքան բուռն արձագանքում կառավարության որոշմանը։
Հոգեբանի կարծիքով՝ սա հոգեբանական շատ ծանր հարված է ամեն մի հայ մարդու, ոչ միայն ինքնությանը՝ որպես հայ, այլև ընդհանրապես իր մարդկային բնույթին:
«Մենք գիտենք որ Մասիսը, նրա սիմվոլիկան որ ամբողջովին ներծծված է հայկականությամբ, միամիտ բան չէ, մեծագույն հարված է մեր ժողովրդի ինքնությանը, վտանգավորության տեսանկյունից՝ մեզ հոգեբանական զոհ դարձնելու շատ ուժեղ քայլ է: Մենք չպետք է սա թույլ տանք, որովհետև մենք կդադարենք մենք լինելուց, կդադարենք բարոյական, ընդհարապես մարդ արարած լինելուց»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում :