copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 20:38 15-09-2025

Բաքվում դատական նիստի ժամանակ հայտարարվել է, որ մի շարք «փաստաթղթեր» կուսումնասիրվեն դրվագներով

Բաքվում այսօր կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` դատական նիստի ժամանակ հայտարարվել է, որ մի շարք «փաստաթղթեր» կուսումնասիրվեն դրվագներով:

Արցախի նախկին ղեկավարության և մյուս գերիների գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18–ին: