Ներքին 2 շաբաթ առաջ - 19:48 21-05-2026

«Ռոսսելխոզնադզորի» հետ կուսումնասիրվեն հայկական 12 արտադրություններ. ՍԱՏՄ

Առաջիկա յոթ օրերի ընթացքում նախատեսված է վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում՝ ստուգելու Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական և ձկնաբուծական ենթահսկման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին։ Այդ մասին նշվել է Հայաստան այցելած ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») պատվիրակության հետ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանդիպմանը։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Մայիսի 20–ին հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի մայիսի 22–ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից մատակարարվող ծաղկային արտադրանքի ներմուծման համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հայտնել էր, որ պաշտոնական որևէ գրություն չեն ստացել այդ մասին։ Նա նաև ասել էր, որ «Ռոսսելխոզնադզորից» մասնագետներ կան Հայաստանում, որոնք կոնկրետ այդ ընկերություններում ուսումնասիրություններ են անցկացնում։

ՍԱՏՄ–ից հայտնում են, որ վերահսկողական միջոցառումները կիրականացվեն բուսաբուծական ութ արտադրավայրերում և ձկնաբուծական չորս արտադրություններում։

Նշվում է, որ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված են անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտների մասնագետներ, որոնք ՀՀ ՍԱՏՄ մասնագետների հետ համատեղ կիրականացնեն ստուգումները։

Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում «Ռոսսելխոզնադզորի» և տեսչական մարմնի ներկայացուցիչների միջև։

«ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շեգլովը հայ գործընկերներին է փոխանցել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի ողջույնները, շնորհակալություն հայտնել ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու, ինչպես նաև համատեղ վերահսկողական միջացառումներ կազմակերպելու պատրաստակամության համար»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը վստահեցրել է, որ երկու երկրների իրավասու մարմինների համագործակցությունը միշտ կրելու է կառուցողական փոխգործակցության բնույթ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»