Ներքին 1 տարի առաջ - 19:14 15-09-2025

Փոխըմբռնման հուշագիր «Հայերենը ոչ հայախոսների համար» ծրագրի շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջանքերի համախմբմամբ կարևոր համագործակցության համար: «Պետություն-մասնավոր համագործակցությամբ շատ կարևոր ծրագիր ենք սկսել, որտեղ համախմբվել է նաև փորձագիտական ներուժը՝ ներգրավելով լավագույն մասնագիտական ռեսուրսը: Սա նշանակում է, որ լեզվի զարգացումը պետական և հանրային օրակարգում է, և մենք առաջիկայում քննարկումներ ենք ունենալու պետական լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակման վերաբերյալ»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով գործընթացի իրականացումը:

«Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը ևս կարևորել է համագործակցությունը և վերահաստատել պատրաստակամությունը դրա շարունակականության ապահովման գործում:

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում կնքվել է նաև համաձայնագիր Լեզվի կոմիտեի, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի միջև:

Կողմերն ընդգծել են գործընթացի մեկնարկով պայմանավորված ինստիտուցիոնալ փոփոխությունների կարևորությունը՝ ընդգծելով, որ համագործակցությունը միտված է նաև հայերենի՝ որպես պետական լեզվի զարգացման խթանմանը

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում