copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:08 12-11-2021

Թուրքիայի և Ղազախստանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 11-ին Թուրքիայի և Ղազախստանի միջև անդրսահմանային կենտրոնների բնագավառում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այն ստորագրել են Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը և Ղազախստանի առևտրի ու ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։

Նշվում է, որ նախքան հուշագրի ստորագրումը հանդիպում է տեղի ունեցել թուրքական ու ղազախական պատվիրակությունների միջև։