Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 16:30 15-09-2025

Չարենցավանի «Հաղթանակ» զբոսայգուց հաղթանակի խորհրդանիշները հեռացվել են

1985 թվականի մայիսի 9-ին Չարենցավանում` ի հիշատակ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի, հանդիսավոր կերպով բացվեց ծառ ու ծաղկով պատված «Հաղթանակ» զբոսայգին։ Այն միանգամից դարձավ չարենցավանցիների հանգստի ամենասիրելի վայրերից մեկը։

Այգու ամենատեսանելի վայրում տեղադրված էր հնգաթև աստղ, որի կենտրոնում յուրաքանչյուր տարի մայիսի 9-ի վառվում էր անմար կրակը։ Հենց այդտեղ էին կազմակերպվում տոնական միջոցառումները։

Զբոսայգին պատերազմի վետերաններին գրավող վայրն էր, որտեղ նրանք հավաքվում ու կիսվում էին հուշերով։

Հետագայում զբոսայգու տարածքում ամփոփվեցին Չարենցավանի պետբանկի կողոպուտի ժամանակ զոհված երեք միլիցիոներների մարմինները, նրանց հիշատակին կանգնեցվեց հուշարձան։

Տարիներ անց զբոսայգին վերանորոգելու խնդիր առաջացավ։ Ընդամենը մի քանի տարի առաջ ինչ-որ կազմակերպության միջոցներով վերանորոգվեց այն, ու քաղաքի երևելիների մասնակցությամբ կրկին տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողություն, սակայն ոչ ոք ուշադրություն չդարձրեց այն բանին, որ անհետացել է զբոսայգուց անհետացել է ցանկացած բան, որը խորհրդանշում էր Հայրենական պատերազմում տարած հաղթանակը։

Փոխարենը զբոսայգում հայտնվել է վերանորոգումն իրականացրած կազմակերպության անվանումն ազդարարող ցուցանակը։

Վերանորոգման որակին կարող եք ծանոթանալ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը