Ներքին 10 ամիս առաջ - 15:35 14-09-2025

Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է իր խաչելությունը՝ հույս ունենալով, որ գալու է Տիրոջ Հարությունը. Հովնան Սրբազան

Խաչի ճանապարհը փշոտ է և նեղ, սակայն այն դեպի Հարություն է տանում, Խաչվերացի օրվա պատարագի ժամանակ իր քարոզում ասել է Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

Սրբազանի խոսքով, մեր ազգը պատմության ընթացքում բավականին հաճախ է խաչի ճանապարհով գնացել, հանդիպել արհավիրքների, սակայն փարված խաչի խորհրդին հաղթահարել է դժվարությունները։

«Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է իր խաչելությունը, բայց հույս ունենալով, որ գալու է Տիրոջ Հարությունը։

Եվ մենք, իբրեւ, քրիստոնեա, եթե հակված լինենք Սուրբ Խաչի խորհրդին, չենք ունենա պարտություններ։

Մեր նախնիները Սուրբ Խաչը ոչ միայն ունեցել են քարերի վրա, եկեղեցիների գմբեթների վրա, այլև իրենց սրտերից ներս։

Մենք այն ազգն ենք, որ խաչվել ենք Քրիստոսի հետ եւ հարություն ենք առել Քրիստոսի հետ։ Վառ օրինակ են Սուրբ Խաչի խորհրդով Վարդանանց պատերազմը, Վահանանց պատերազմը, որոնք կերտեցին հայ ժողովրդի քրիստոնեաբար ապրելու ուղին։

Լիահույս ենք, որ այսօրվա Խաչվերացի տոնին օրվա խորհուրդը մեր սրտերում, մտքերում, ուղեղում դաջված պիտի շարունակենք փառաբանել եւ երկրպագել Սուրբ Խաչին։

«Խաչ քո եղիցի մեզ ապավեն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս ամեն»»,- նշել է Հովնան Սրբազանը

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը