Արտաքին 9 ամիս առաջ - 22:14 13-09-2025

Կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։ Այս մասին հայտնում է ռուսական «Газета.Ru» գործակալությունը։

Հաղորդվում է, որ նախկին պաշտոնյան մեղադրվում է կոռուպցիոն հանցագործությունների մեջ:

Դատավոր Եկատերինա Բարբակաձեն բավարարել է դատախազի միջնորդությունը նախկին նախարարի նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Բուրչուլաձեի պաշտպանները դատարանին առաջարկել են կիրառել այլընտրանքային տարբերակ՝ ազատ արձակել 100 հազար լարի գրավի դիմաց, որը համարժեք է ավելի քան 37 հազար դոլարի: