Հայաստանյան քաղաքական օրակարգում կրկին առաջնահերթ է սահմանազատման հարցը։ Թեև նախկինում խոսվում էր գործընթացը սկսել Տավուշի ուղղությամբ, այժմ ակնհայտ է, որ այն մեկնարկում է Սյունիքից։ Սա ցույց է տալիս, որ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է թելադրում բանակցությունների հերթականությունը և օրակարգը։
Սյունիքը մնում է Ադրբեջանի հիմնական թիրախը, և սահմանազատման գործընթացի մեկնարկը հենց այդտեղից փաստում է Հայաստանի խոցելիությունը։
Միևնույն ժամանակ, հարց է առաջանում՝ որքանո՞վ է հայկական կողմը պատրաստ պաշտպանել իր շահերը, և արդյո՞ք ունի ռազմավարություն՝ դիմակայելու Ադրբեջանին։
Մանրամասները՝ PoliTalks հաղորդաշարի այսօրվա թողարկմանը․