Ներքին Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 20:30 13-09-2025

Նիկոլի նման անգրագետի ասածը չի կարելի դպրոցի պատին գրել․ հարցում

Նիկոլ Փաշինյանն օրերս ներկա է գտնվել Դեբեդի նորակառույց «Հարություն և Սյուզան Մանգոյանների» անվան միջնակարգ դպրոցի բացմանը:

Դպրոցը կառուցվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով, գույքը և սարքավորումները հատկացրել է Կառավարությունը:

Հատկանշական է, որ դպրոցի պատին գրված է Նիկոլ Փաշինյանի կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ եք համարում, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը գրում են դպրոցի պատին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին, եթե սովորելու մասին է, խնդիր չէ։

«Իհարկե ոչ, անգրագետ մարդու ասածը չի կարելի դպրոցի պատին գրել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա գովազդ է։

«Իհարկե դա նորմալ բան չի, էդպիսի գովազդներ պետք չեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ առաջինը Նիկոլ Փաշինյանը պետք է կրթվի։

«Հերթական էշությունն ա, թող ինքը սովորի, մեկ էլ իր ա 26 բրիգադի անդամները կան, ինքն էլ բրիգադիրն ա։ Թող դաստիարակվի ինքը, հետո ժողովրդին ասի՝ կրթվեք»,- ասաց նա։

«Չէ, նորմալ չեմ համարում։ Ամեն խոսք իր տեղն ունի, իր խոսքերի տեղը իր կաբինետն ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․