Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 13:45 13-09-2025

Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ

Բերքահավաքին ընդառաջ հանդիպում ունեցա Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Ես միշտ ասել եմ և կրկնում եմ․ ժողովրդին պահողն ու կերակրողը գյուղատնտեսությունն է։ Խաղողագործությունն այս մարզերում շատ ընտանիքների հիմնական ապրուստի միջոցն է, և ես ավելի քան երկու տասնամյակ նպաստել եմ, որ հողերը չմնան անմշակ և հիմնվեն նորերը։

Գյուղացու աշխատանքը պետք է գնահատվի այնպես, որ նա արժանապատիվ աշխատի իր հողի վրա, ստանա կայուն եկամուտ և ապրի վստահությամբ»,-գրել է Գագիկ Ծառուկյանը։