Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:20 09-08-2025

Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի էին քաղաքի, անգամ Արարատի և Արմավիրի մարզերի տարբեր հատվածներից. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում հայտնի Նուբարաշեն աղբավայրում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկների հրշեջներ մի քանի ժամ շարունակ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են Նուբարաշենի աղբավայրում առաջացած կրակի դեմ։

Կարելի է ասել՝ հրշեջները միայնակ էին պայքարում մայրաքաղաքի տարբեր հատվածներից, անգամ Արմավիրի և Արարատի մարզերից երևացող կրակի դեմ։

Ծուխն ու կրակն իրենց սև գործն էին անում։

Աշխատանքները դժվարանում էին միայն, երբ հրշեջ-մեքենաները գնում էին ջրով ավտոմեքենան լիցքավորելու, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը իր տրամադրության տակ ունի մի քանի տոննա ջուր տեղափոխող ջրատար ավտոմեքենաներ, սակայն Երևանի քաղաքապետարանից ոչ միայն չբարեհաճեցին օգնության ձեռք մեկնել հրշեջներին, անգամ ջրատարները չուղարկեցին։

Կարևոր մտահոգիչ է նաև այն, որ աղբավայրում խոշոր եղջերավոր անասուններ կային, ինչը պետք է անհանգստացնի ՍԱՏՄ աշխատակիցներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ