Արտաքին 1 տարի առաջ - 21:19 12-09-2025

Ռուսաստանը և Բելառուսը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում

Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը սկսել են «Запад-2025» համատեղ լայնածավալ ռազմավարական զորավարժությունները:

Զորավարժությունների նպատակն է փոխգործակցության մշակումը՝ Միութենական պետության սահմաններին սպառնալիքները չեզոքացնելու և իրավիճակը կայունացնելու համար, РБК-ին հայտնել են կազմակերպիչները:

Զորավարժությունների շրջանակում երկու երկրների զինվորականները կիրականցնեն համատեղ գործողություններ՝ ռազմական անվտանգությունն ապահովելու և խաղաղությունը պահպանելու համար: Գործնական զորավարժությունները կանցկացվեն Բելառուսի և Ռուսաստանի զորավարժարաններում, ինչպես նաև Բալթիկ և Բարենցի ծովերի ջրատարածություններում:

Զորավարժությունները կտևեն սեպտեմբերի 12-16-ը: Դրանց ընթացքում զինծառայողները կվարժեցնեն միջուկային զենքի և ռուսական նոր «Орешник» համակարգերի կիրառման պլանավորումը, որոնք Բելառուսում պետք է տեղակայվեն մինչև 2025 թվականի վերջը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ