Արտաքին 3 տարի առաջ - 22:00 16-01-2023

Թուրքիան Հայաստանին սահմանամերձ Կարսի նահանգում 8 երկրի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում

Ներկայիս Թուրքիայի արևելյան և Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Կարսի նահանգում Թուրքիայի զինված ուժերը 8 այլ երկրների զինված ուժերի հետ իրականացնում են «Ձմեռ-2023» զորավարժությունները։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ զորավարժությունները մեկնարկել են հունվարի 8-ին և կշարունակվեն մինչև փետրվարի 2-ը։

Կոսովոյի պաշտպանության նախարարը, որի երկրի զինված ուժերի ներկայացուցիչները նույնպես մասնակցում են զորավարժություններին, հայտնել է, որ զորավարժությունների նպատակների թվում են համատեղ գործողություններում համագործակցության և համակարգման ապահովումը, զորքերի մարտական ​​հմտությունների փորձարկումը։

Զորավարժությունների շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել զինվորների ուսուցանում տեղակայման, սննդի սպասարկման, հագուստի կրման, ձյան պայմաններում կրակ վարելու և մանևր իրականացնելու թեմաներով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում