Ներքին 10 ամիս առաջ - 11:52 12-09-2025

Պետհամարանիշերի գնման մրցույթում հաղթել է նախկինում կոռուպցիոն սկանդալում հայտնված գործարարի ընկերությունը. «Հետք»

2025-ի օգոստոսի 18-ին ՆԳՆ-ն նոր պայմանագիր է կնքել պետհամարանիշերի գնման համար․ հաղթողը նույն ընկերությունն է, որի սեփականատերը կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված գործարար Արթուր Կոնրադն է։ Այս մասին գրել է «Հետք»-ը:

Ներքին գործերի նախարարությունը պետհամարանիշեր ձեռք բերելու նպատակով պայմանագիր է կնքել «Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 534 մլն դրամ է։
Նախորդ տարի ևս ՆԳՆ պետհամարանիշերի պատրաստումը վստահել էր «Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ին։ 2024-ին նախարարությունը ընկերությանը վճարել էր 441 մլն 950 հազար դրամ։

«Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024 թվականին։ Ընկերության միակ սեփականատերը Դուբայում գրանցված «Մոտուս Կապիտալ» («Motus Capital Free Zone Company) ազատ գոտու ընկերությունն է։
«Մոտուս Կապիտալի» սեփականատերերը հինգն են՝ Արթուր Կոնրադը, Ֆիլիպ Կոնրադը, Լյուդմիլա Կոնրադը, Սիմոն Լենտինը և Յուրգեն Ցիլլինը: Արթուր Կոնրադին պատկանում է ընկերության 60%-ը, իսկ մյուներին` 10-ական տոկոս։
2023 թվականի ապրիլից Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող մի գործով մեղադրյալներրից մեկը Արթուր Տոնոյանն է՝ Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Տոնոյանը համագործակցել է «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի ղեկավարների հետ և նպաստել, որ ՃՈ-ի կազմակերպած մրցույթներում հաղթի հենց «Բիլլ սթոունը»։

«Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն պատկանում է Արթուր Կոնրադին։ Տնօրենը Տիգրան Օրդանյանն է։
Ինչպես է ոչ բարեխիղճ գործելակերպով աչքի ընկած գործարարներին պատկանող ընկերությունը հաղթել ՆԳՆ-ի մրցույթում։ Այս հարցն ուղղել ենք Ներքին գործերի նախարարությանը։

Ներքին գործերի նախարարությունից ուղարկել են երկու էջանոց պատասխան «Գնումների մասին» օրենքի մեջբերումներով և վերջում հավելել, որ «Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ն մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու օրվա դրությամբ ընդգրկված չի եղել մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում և նրա մասնակցությունը համապատասխանել է «Գնումների մասին» օրենքով սահմանված չափանիշներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից