Ներքին 10 ամիս առաջ - 18:03 11-09-2025

Հայաստանում ադրբեջանական տարածքներ չկան. ինչի մասին է խոսում Արարատ Միրզոյանը

Իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվում են Ադրբեջանին պատկանող, Ադրբեջանի վերահսկողության տակ էլ՝ Հայաստանին պատկանող տարածքներ, որոնց խնդիրը պետք է հետագա բանակցությունների ընթացքում լուծվի։ Օրերս նման հայտարարությամբ հանդես էր եկել Արարատ Միրզոյանը՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց միջազգայնագետ, «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Նա հստակ նշեց, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ գոյություն չունեն։

«Հիշեցնեմ, որ 2024 թվականի սկզբին՝ հունվար-փետրվար ամիսներին, Ադրբեջանի նախագահը հերթական նախապայմանը առաջ քաշեց՝ հայտարարելով, թե մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր՝ Խեյրիմլի, Քըզըզ Հաջըլը, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Ասքիպարա, պետք է անհապաղ հանձնվեն Ադրբեջանին։ Ալիևը նշեց նաև այսպես կոչված անկլավների մասին՝ նկատի ունենալով Վերին Ոսկեպարը, Տիգրանաշենը և այն հատվածը, որն այսօր գտնվում է Տավուշի մարզի Կայան և Ազատամուտ գյուղերի միջև, որն ադրբեջանցիներն անվանում են Սոֆուլու-Բարխուդարլու։ Բնականաբար, հենց այդ տարածքները նկատի ունի Արարատ Միրզոյանը, երբ ասում է, թե Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ»,- նշեց Սողոմոնյանը։

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ եթե այլ տարածքներ էլ լինեին, այդ մասին Ալիևը կհայտարարեր։ «Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ, սակայն իրականում որևէ անկլավ կամ տարածք չկա, որը պատմականորեն կամ իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին։ Եթե Խորհրդային Հայաստանից որևէ տարածք անցած լիներ Խորհրդային Ադրբեջանին, դրա վերաբերյալ պետք է գոյություն ունենար համապատասխան համաձայնագիր և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշում։ Նման փաստաթուղթ երբևէ չի եղել»,- շեշտեց նա։

Միջազգայնագետի խոսքով՝ խորհրդային քարտեզները ցույց են տալիս, որ ոչ թե Հայաստանն է ունեցել Ադրբեջանին պատկանող տարածքներ, այլ հակառակը՝ Խորհրդային Հայաստանի որոշ տարածքներ ապօրինաբար զավթվել են Խորհրդային Ադրբեջանի կողմից։ «Խորհրդային Հայաստանի տարածքը կազմել է 31.000 քառակուսի կմ, սակայն ԽՍՀՄ փլուզման պահին արդեն խոսվում էր 29.800-ի մասին։ Այսինքն՝ կորուստները եղել են Հայաստանի կողմից։ Արծվաշենի անկլավի օրինակը ևս ցույց է տալիս, որ ոչ թե մենք ունենք ադրբեջանական անկլավներ, այլ մեր տարածքներն են զավթվել Ադրբեջանի կողմից։ Ուստի որևէ տարածք, որը պատկանել է Ադրբեջանին և այսօր Հայաստանի վերահսկողության տակ է, գոյություն չունի»,– ասաց նա։

Oragir.News-ը զրուցեց նաև Հայաստանի Ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի հետ։

«Արարատ Միրզոյանի հարցազրույցում հնչած ձևակերպումը վերաբերում է անկլավների թեմային․ երեք անկլավ, որոնցից մեկը գտնվում է Նոյեմբերյանի, մեկը Իջևանի, մյուսը՝ Արարատի շրջանում։ Համենայնդեպս, 70-ական, 80-ական թվականի խորհրդային սահմաններով դրանք Ադրբեջանի կազմում գտնվող անկլավներ էին, ինչպես նույն ձևով Արծվաշենը անկլավ էր Ադրբեջանի տարածքում, որը պատկանում էր Հայաստանին»,- ասաց նա, չցանկանալով գնահատական տալ Արարատ Միրզոյանի հայտարարություններին։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան