Ավելին 1 տարի առաջ - 19:41 11-09-2025

Չեխիայում ձերբակալվել է «ուրվական մրցարշավորդը»

Չեխիայի ոստիկանությունը վերջապես բռնել է «ուրվական մրցարշավորդին», որին 6 տարի շարունակ ապարդյուն հետապնդում էին։

Տղամարդը մայրուղիներով սլանում էր մրցարշավային Dallara GP2/08 մեքենայով, որը 7 վայրկյանում զարգցանում է մինչև 200 կմ/ժ արագություն և գերազանցում 300 կմ/ժ-ը։

Մեքենան չուներ ոչ լուսարձակներ, ոչ համարանիշներ, և ամեն անգամ նրան հաջողվում էր փախչել։ Այս անգամ նրան բացահայտեցին բենզալցակայանի տեսախցիկների շնորհիվ։

Ձերբակալման գործողությանը մասնակցել են տասնյակ ոստիկաններ, հատուկ ստորաբաժանում և անգամ ուղղաթիռ։

Սկզբում վարորդը հրաժարվել է լքել մեքենան, բայց ի վերջո հանձնվել է։ Պատիժը, սակայն, սպասվածից մեղմ է․ նրան սպառնում է միայն տուգանք և ժամանակավոր զրկում վարորդական իրավունքից։

Պատճառն այն է, որ մրցարշավային մեքենա ունենալը չի համարվում արգելված, իսկ նախկին խախտումները ապացուցել անհնար է, քանի որ նա միշտ սաղավարտով էր։

Սոցցանցերում օգտատերերը կատակում են, որ պատմությունը ֆիլմի սցենարի պատրաստ տարբերակ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող