Ներքին 1 տարի առաջ - 14:32 11-09-2025

YoPhone-ը և YoHealth-ը մասնակցում են YoCamp 2025-ին

Սեպտեմբերի 5-ին Best Western Congress հյուրանոցում տեղի է ունեցել YoCamp միջոցառման բացման պաշտոնական արարողությունը։ YoCamp-ն իրագործվել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի անմիջական հովանավորությամբ։

Միջոցառման շրջանակում անցկացվել է «Արհեստական բանականության (AI) ինտեգրումը» բիզնեսում թեմայով համաժողով, որին մասնակցել է ավելի քան 120 ուսանող և երիտասարդ մասնագետ Հայաստանի ավելի քան 10 բուհերից։

Համաժողովի նպատակն է ներկայացնել բիզնեսում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները և AI գործիքները՝ նպաստելով մասնագիտական հմտությունների զարգացմանը և գործարար մտածողության նոր հորիզոնների բացմանը։ Միջոցառման շրջանակում անցկացված հաջորդ դասընթացը նվիրված է եղել «Թվային մարքեթինգի նորարարական գործիքների կիրառմանը բիզնեսում» թեմային։

YoCamp-ի համակարգող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Բադալյանը նշել է․ «Արդեն թվով երրորդ միջոցառումն է իրականացվում «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալ առաջադեմ տեխնոլոգիաների ամբողջ ներուժին: Խորապես շնորհակալ ենք երիտասարդների կողքին լինելու համար: Այսօրվա հանդիպման նպատակն է մեր բանախոսների միջոցով երիտասարդությանը, ուսանողությանը, ներկաներին ծանոթացնել հավելվածների կիրառելիության առանձնահատկություններին»:

YoSpace-ի ներկայացուցիչ Միքայել Վեքիլյանը նույնպես կարևորել է երիտասարդների մասնակցությամբ նմանատիպ միջոցառումների անցկացումը։ YoCamp-ի շրջանակում նա խոսել է YoPhone և YoHelath պրոդուկտների կիրառության, տեխնիկական հնարավորությունների և հասանելի ծառայությունների վերաբերյալ։

Սեպտեմբերի 12-13-ը Park Resort Aghveran հյուրանոցում մասնակիցները կվայելեն ինտերակտիվ ժամանց՝ սպորտային և ինտելեկտուալ խաղերի, ուսանողական մրցույթների, ինչպես նաև նոր ծանոթությունների միջավայրում։

Միջոցառմանը կներկայացվեն նաև YoPhone, YoHealth հավելվածների մի շարք տեխնիկական հնարավորություններ։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ թույլ տալով փոխանակել դրանք նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ