Ներքին Սպորտ 1 տարի առաջ - 14:17 13-02-2025

Մենամարտիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth-ի դեսպան

Խառը մարտարվեստի մենամարտիկ, UFC-ի թեթև քաշայինների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն զբաղեցնող մարզիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth հավելվածի դեսպան։

YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք։ Արման Ծառուկյանը, ով իր սպորտային կարիերան նշանավորել է 22 հաղթանակով, առողջ կենսակերպի հետևորդ է․ «Ես միանում եմ YoHealth-ին որպես նրանց բրենդի դեսպան։ Այս համագործակցության մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս այն գաղափարը, որ մարդու յուրաքանչյուր քայլը կարող է լինել նշանակալի։ Բջջային հավելվածը կրկնակի շարժառիթ կարող է հանդիսանալ, որպեսզի մարդիկ ավելի երկար քայլեն, ավելի ակտիվ լինեն։ Դու ընդամենը քայլում ես կամ վազում, հետո փոխանակում այդ քայլերը նվերների, ծառայությունների կամ թվային ակտիվների հետ։ Ստացվում է, որ վաստակում ես առողջություն, միաժամանակ պարգևատրվում դրա դիմաց», - ասել է նա։

YoHealth բջջային հավելվածը ոչ միայն խթանում է ակտիվ ապրելակերպը, այլև` նպաստում սպորտի և ֆիզիկական ակտիվության մասսայականացմանը։

Հավելենք նաև, որ YoHealth հավելվածը նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։ Ի դեպ, հավելվածի թարմացված տարբերակում նոր գործիքներ են ներկայացված, որոնք ոչ միայն տնտեսվարողների փորձառությունն ավելի հեշտ են դարձնում, այլև նոր հնարավորություններ են ընձեռում․ ընկերությունների սեփականատերերն առցանց տարբերակով կարող են նշանակել հավելվածի մենեջերներ, որոնք կզբաղվեն բիզնեսի օպերացիոն կառավարմամբ՝ ապահովելով արդյունավետ հսկողություն պլատֆորմի ներսում։ Բացի այդ, YoHealth-ում ավելացել է բիզնես-հաշվի գործիքակազմ, որը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս ստեղծել և զարգացնել սեփական բրենդները Market բաժնում։ Ի հավելումն սրան,
տնտեսվարողները կարող են թողարկել թվային նվերներ և կառավարել դրանք հարթակի շրջանակներում։

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին